Ստավանգերի միջազգային մրցաշարում գերազանց մեկնարկած Սերգեյ Կարյակինն այսօր տարավ երրորդ անընդմեջ հաղթանակն ու նույնքան միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Մրցակիցը Հաո Յանգն էր: Հաղթանակով ավարտեց մրցավեճը նաեւ Վիշվանաթան Անանդը, ով Լեւոն Արոնյանի պես ունի երկու միավոր: Մեր գրոսմայստերի այսօրվա մրցակիցը Պյոտր Սվիդլերն էր: Մնացած պարտիաները նույնպես ավարտվել են ոչ-ոքի` բացառությամբ Ռաջաբով-Համմեր դիմակայության, որը ներկա պահի դրությամբ ընթացքի մեջ է: Առաջատար եռյակն ունի Կարյակին, Արոնյան, Անանդ դասավորությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ